The Economist Intelligence Unit-ը հրապարակել է աշխարհում ժողովրդավարության ինդեքսը 2018թ., ըստ որի Հայաստանի բարելավել է իր դիրքեր, Վրաստանը հետընթաց է ապրել:
Զեկույցի հեղինակները նշում են, որ Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը լճացման մեջ են, բացառություն է կազմում Հայաստանը, որը բարելավել է իր ցուցանիշը շնորհիվ թավշյա հեղափոխության:
Ժողովրդավարության ինդեքսի հեղինակներն այս տարի, գնահատելով Արևելյան Եվրոպայի երկրների իրավիճակը, առանձին գլխով առանձնացրել են Հայաստանը և Վրաստանը. «Հիբրիդային ռեժիմներ. Հայաստանը վեր, Վրաստանը՝ վար»:
Դրանում նշվում է, որ Հայաստանում, շնորհիվ թավշյա հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու և նրա հակակոռուպցիոն արշավի, «բարելավվել են պետական պատասխանատվության և թափանցիկության միավորները»: Դրանք նաև հանգեցրել են քաղաքացիական գիտակցության մեջ կոռուպցիայի ընկալման և կառավարության ու քաղաքական ուժերի նկատմամբ վստահության աճին: Արդյունքում Հայաստանը 111-րդ տեղից բարձրացել է 103-րդ հորիզոնական:
Վրաստանը, ընդհակառակը, զիջել է դիրքերը, հայտնվելով 89-րդ հորիզոնականում: The Economist-ը ժողովրդավարության ինդեքսը կազմում է 2006թ-ից և դրանից ի վեր Վրաստանի ցուցանիշը մշտապես աճել է՝ 103-ից հասնելով 78-ի: Այնուամենայնիվ, 2018թ. Վրաստանը կտրուկ վատթարացրել է դիրքերը նահանջելով 11 հորիզոնականանով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ