Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վերացրեց հետաքննիչի ապօրինի որոշումը

Հունվար 10,2019 18:33
dat

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ.Մարգարյանի նախագահությամբ, բավարարել է քաղաքացու բողոքը եւ վերացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին ոստիկանության որոշումը։

Այս մասին տեղեկացանք «Էմ Ջի Էմ փարթներս» ընկերության ֆեյսբուքյան էջից։

Քաղաքացին դեռեւս 2018 թվականի հուլիսին գրավոր հաղորդում էր ներկայացրել նախկին ամուսնու կողմից իրեն պատճառված գույքային վնասի մասին՝ նշելով, որ վերջինս յուրացրել է  ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված ավտոմեքենաները։ Ոստիկանության  Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչը 2018 թվականի օգոստոսի 6-ին որոշել էր մերժել քրեական գործի հարուցումը՝ նշելով, թե, իբր, նախկին ամուսինների միջեւ գույքային վեճերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ։

Տուժած կինը հետաքննիչի որոշման դեմ բողոք էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն, սակայն անարդյունք։

Մինչդեռ դատարանը գտել է, որ ոստիկանությունն անհիմն է մերժել քրեական գործի հարուցումը և «բավարար ջանասիրություն և պատշաճ բարեխղճություն» չի ցուցաբերել հաղորդում ներկայացրած անձի փաստարկներն ստուգելու ուղղությամբ եւ որոշում կայացրել վերացնել հետաքննիչի որոշումը։

Դատարանում տուժած քաղաքացու շահերը ներկայացրել եւ պաշտպանել է «Էմ Ջի Էմ փարթներս» ընկերության փաստաբանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031