«Վարչապետին դիմում գրեցի ֆինանսական աջակցության համար: Բայց ես համոզված լինելով՝ որ 50-100 հազար դրամ փող պետք է տրամադրեն, արդեն դիմում եմ գրելու, որ շնորհակալ եմ ձեր «աղքատավճարից», ես չեմ եկել ձեզանից ողորմություն խնդրելու և կհրաժարվեմ դրանից»,- «Ա1+-ի» հետ զրույցում ասում է օրերս նախագահական նստավայրի դիմաց հացադուլ և ջրադուլ հայտարարած Սողոմոն Ղազարյանը:
Ըստ Ղազարյանի՝ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի խորհրդով է դիմումը գրել Նիկոլ Փաշինյանին:
Քաղաքացու փոխանցմամբ՝ դիմումի մեջ ներկայացրել է իր սոցիալական պայմանները, խնամքի տակ գտնվող երկու անչափահաս երեխաներ ունենալու և պատերազմի մասնակից լինելու հանգամանքը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: