Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտահոգիչ է՝ կռվին մասնակից ադրբեջանցիների ազգանունները փոխարինվել են հայերի ազգանուններով». Լարիսա Ալավերդյան

Հունվար 10,2019 18:09

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքը չի կապում ոչ քաղաքականության ոչ ՀԱՊԿ-ի հետ: Ըստ նրա՝ Ղազախստանում նման կրիմինալ կռիվներ մշտապես եղել են, բայց այս անգամ նորություն էր, որ վեճին մասնակցած հինգ-վեց ազգության ներկայացուցիչներից միայն հայերի ազգանունները շրջանառվեցին:

«Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կռվին մասնակից ադրբեջանցիների ազգանունները փոխարինվել են հայերի ազգանուններով, սա, թերևս, մտահոգիչ է: Իսկ ինչ վերաբերում է ազգությամբ հայ Նարեկ Գուրուրյանին, ապա նա այս պահին գտնվում է ՌԴ-ում, որտեղ հանդիսանում է օտարերկրացի, քանի որ չունի այդ երկրի քաղաքացիություն։ ՌԴ-ի և Ղազախստանի միջև կա ստորագրված կոնվենցիա, որտեղ հստակեցված է, որ օտարերկրացիներին այդ կոնվեցնիայի համաձայն, ՌԴ-ն պետք է արտահանձնի Ղազախստանին՝ բացառությամբ այն կետի, երբ կա մտահոգություն, որ անձին արտահանձնելով՝ հնարավոր է նրա նկատմամբ սկսվի հետապնդում ազգային, ռասսայական և այլ հատկանիշներով։ Այս դեպքով կա արդյոք նման հիմք, դեռ պետք է ապացուցվի։ ՌԴ-ն կարող է միայն այս կետը հիմք ընդունել և Նարեկ Գուրուրյանին չարտահանձնել՝ հիմնվելով միջադեպից հետո ծավալված զարգացումների վրա»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանը չարտահանձնի հայ երիտասարդին Ղազախստանին՝ հաշվի առնելով Ղազախստանի հետ ունեցած հարաբերությունները, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Ավելի հավանական է, որ լինելով Ղազախստանի հետ բավական բարձր մակարդակի դրական հարաբերությունների մեջ, Ռուսաստանը կգերադասի չմտնել ավելորդ բարդությունների մեջ և կարտահանձնի այդ անձին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031