Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը պատմում է, թե ինչպես են թուրքական մաքսանենգ լոլիկները սահմանն անցկացնում

Հունվար 10,2019 17:36

Անցյալ տարի մի խումբ ֆերմերներ դժգոհություն ներկայացրեցին, որ շուկայում հայտնված թուրքական լոլիկներն անմրցունակ են դարձնում հայկական լոլիկները: Այս ֆերմերները, որոնք ջերմոցային տնտեսություններ ունեն, ասում էին՝ մոտ 200 դրամով էժան է մեր շուկայում վաճառվող թուրքական լոլիկը: Նրանք կասկած էին հայտնում, որ եթե թուրքական լոլիկը շատ էժան է մեր շուկայում, ապա հնարավոր է առանց մաքսազերծման է ներմուծվում:

Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահն անդրադառնալով այս խնդրին, չբացառեց, որ դրանք մաքսային ձեւակերպում չեն ստացել. «Ասեմ ավելին՝ շատ դեպքերում 10-20 տոննայանոց բեռնատարները եկել են եւ Հայաստանի, եւ Վրաստանի «նեյտրալ» գոտում դատարկել են իրենց բեռն ու մարդիկ 50 կիլոներով այդ բեռը ներկրել են Հայաստան: Եվ մենք շատ դեպքերում չենք կարողացել որեւէ հսկողական գործառույթ կատարենք զուտ այն պատճառով, որ մեր նույնիսկ ծառայություն կատարողների առօրյա գործունեությունը վտանգի տակ է դրվել այդ քաղաքացիների պատճառով»:

Հունվարի 1-ից օրենսդրական պահանջները փոփոխվել են, առանց մաքսազերծման 50 կգ շեմը նվազեցվել է. «Մենք շատ կոշտ պայքար ենք մղելու: Կառավարության որոշմամբ չափորոշիչները սահմանելիս մենք ցանկանում էինք, որ ազգաբնակչությունը իր կենցաղային կարիքները հոգալու համար ավելի մեծ քանակությամբ կարողանա ուղեկցող բեռ ներկրի: Բայց մենք չէինք պատկերացնում, որ մեր ազգաբնակչությունը դա սովորական բիզնեսի կվերածի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031