Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարծում, որ կարիք կա վարչապետի մոտեցումը մեկնաբանել». Մակունցը՝ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի մասին

Հունվար 10,2019 17:28

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը մասնակցում էր պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը, մեզ հետ զրույցում ասաց, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի հարցը դեռ չեն քննարկել ու որեւէ որոշում չունեն:

Թե իր անձնական դիրքորոշումն ինչպիսին է, համաձա՞յն է Նիկոլ Փաշինյանի հետ, որ մեծ խմբակցության պատգամավորը պետք է զբաղեցնի այդ պաշտոնը՝ նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կարիք կա վարչապետի մոտեցումը մեկնաբանել, իսկ թե խմբակցությունն ինչ մոտեցում ունի, կքննարկի ու որոշում կկայացնի»:

Հարցին՝ դուք որեւէ մեկին նախապատվություն չե՞ք տալիս՝ Մակունցը պատասխանեց. «Մեզ մոտ չկա այնպիսի իրավիճակ, որ առանց քննարկելու, մոտեցումները ընդհանրացնելու՝ կարծիք հայտնենք»:

Մակունցը խոստացավ, որ իրենց խմբակցությունը ղեկավարելու է ժողովրդավարական սկզբունքով, լինելու է առողջ, կառուցողական մթնոլորտ. «Մեզ համար կարեւոր է խմբակցության յուրաքանչուրի կարծիքը, ինչպես նաեւ կարեւոր է թիմային մոտեցումը»:

Թե ինչով են տարբերվելու ՀՀԿ-ից՝ նա պատասխանեց, որ պետականամետ մոտեցմամբ, անելու են այն, ինչ բխում է ՀՀ-ի, ՀՀ քաղաքացու շահերից»:

Մակունցն ասաց, որ նոր նախաձեռնություններով հանդես գալու գաղափարներ ունի, պատրաստվում է «Թանգարանների մասին» օրենքի հետ կապված նախագիծ ներկայացնել:

Լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում իրեն այս մեծ խմբակցության ղեկավարի դերում՝ նա պատասխանեց. «Այո, խմբակցությունը մեծ է, բարդություններ կան: Հաշվի առնելով, որ ՀՀ պատմության մեջ առաջին նման մեծության խմբակցությունն է, բարդություններ, իհարկե, կլինեն ու պատկերացնում եմ այդ բարդությունները»:

Քննադատություններին, որ անփորձ են, երիտասարդ են՝ Մակունցը այսպես պատասխանեց. «Անփորձության հետ կապված չափանիշները տարբեր են, եթե նկատի ունեն, որ ԱԺ-ում են առաջին անգամ՝ օրենսդիրի պաշտոնում, այո, այդ առումով անփորձ են, բայց ՀՀ քաղաքացիներն իրենց քվեով լիազորել են ու պատվիրակել են այդ՝ դեռեւս խորհրդարանում փորձառություն չունեցող անձանց այնտեղ գործունեություն ծավալելու, իսկ մասնագիտական առումով փորձառության առումով պակաս չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031