Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրամաբանական է, որ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը ստանա ավելի շատ ձայներ ունեցող ուժը». Լենա Նազարյան

Հունվար 10,2019 17:16

«Դեռեւս չիմանալով Նիկոլ Փաշինյանի կարծիքի մասին՝ ես եւ Ալեն Սիմոնյանը եւս նման կարծիք ենք հայտնել, դա տրամաբանական է, որովհետեւ ոչ թե անձերի ընտրություն ենք կատարում, այլ քաղաքական»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը պետք է տրվի թվով երկրորդ քաղաքական ուժին, այսինքն՝ ԲՀԿ-ին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նրա խոսքով. «Տրամաբանական է, որ երրորդ փոխնախագահի պաշտոնը ստանա ավելի շատ ձայներ ունեցող ուժը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ԱԺ հանձնաժողովների ղեկավարների պաշտոններից քանիսը բաժին կհասնեն ընդդիմությանը, Լենա Նազարյանը նշեց, որ դա կորոշվի «Իմ քայլի» այսօրվա նիստում՝ երեկոյան. «Որոշակի պատկերացումներ ունենք, որոշում՝ դեռ ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031