Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը ռեստորանների հարկերի բարձրացման մասին. «Ասում էին՝ 4-4,7%-ը էֆեկտիվ շեմն է»

Հունվար 10,2019 17:05

Մի շարք ռեստորաններ հայտարարում են բոյկոտի մասին. նրանք դեմ են այս ոլորտում հարկային փոփոխությանը՝ նախկին 6% տոկոս շրջանառության հարկի շեմը հունվարի 1-ից բարձրացել է 8%-ի: 2020 թվականին եւս 2%-ով բարձրանալու է՝ հասնելով 10%-ի: Հայկական ռեստորանների միության անդամները պատրաստվում են առաջիկա օրերին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել ու նրան ներկայացնել այն ռիսկերը, որոնք ծագել են ոլորտի շրջանառության հարկի բարձրացման հետևանքով:

Այս փոփոխություններից դժգոհում է սպասարկման ոլորտի մոտ 200 ընկերություն:

Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այդ դժգոհությունները ներկայացրել է Փաշինյանին:

«Հիմա պետք է հիմնավորենք, թե մենք ինչ ենք ուզում, նրանք ինչ են ուզում»,-ասաց Անանյանը:

Հարցին՝ այս ոլորտում որքան է ստվերը եւ արդյոք այդ 2% բարձրացումը խելամիտ է, Անանյանը պատասխանեց՝ ոլորտում կան բարեխիղճ եւ ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողներ. «Բարեխիղճ հարկ վճարողների մոտ ստվերը վերահսկելի է կամ գրեթե չկա, նրանց մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է համեմատած նախկինում գործող արտոնագրային վճարի մեխանիզմի հետ: Բայց տեսեք՝ այն ժամանակ հարկային պարտավորությունը 0-ից մի փոքր տարբերվող էր, հիմա մի քանի անգամ ավելացումը…հուլիսից 1-ից մինչեւ այս տարվա հունվարի 1-ը գործող 6 եւ 3 տոկոսների դեպքում շրջանառության էֆեկտիվ տոկոսադրույքը բեռի եղել է 4-4,7%: Այսքան է եղել պետբյուջե վճարվող բեռը»:

Անանյանն ասաց, որ 2017-ին երբ ուսումնասիրություն էին անում եւ համակարգի փոփոխություն պիտի լիներ, ոլորտի ներկայացուցիչները վստահեցրել էին, որ ոլորտը 4-5% հարկ վճարելու պայմաններում հնարավորություն ունի գները չբարձրացնելու կամ զսպելու. «Հիմա բիզնեսը կառավարության հետ պետք է նստեն ու որոշեն՝ որ բեռն է, որ այսօր տուրիզմին, գյուղատնտեսությանը նպաստող շատ կարեւոր ճյուղի հարկային բեռը բարձրացնելու կամ չբարձրացնելու պայմաններում որեւէ ռիսկեր չեն լինի»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031