Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո». Արարատ Միրզոյան

Հունվար 10,2019 16:56

«Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին մենք խոսել ենք մշտապես: Ինքներս ենք բախվել սահմանադրական խութերի, որոնք պետք է վերացվեն, փակուղիները՝ եւս»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Նա անդրադարձավ կարծիքներին, որ ուժային կառույցները շարունակում են մնալ վարչապետի ենթակայության ներքո, եւ պահպանվում է «սուպերվարչապետության» մոդելը:

«Կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության մասով դեռ կարելի է քննարկել: Տարբեր հարցեր կան: Խոսում ենք ոչ միայն ենթակայության, այլեւ այդ կառույցների գործունեության թափանցիկության մասին: Գուցե մասնակի լուծումներ տրվեն: Օրինակ՝ ոստիկանությունը կարող է գալ ԱԺ եւ հաշվետվություններ ներկայացնել, չէ՞ որ բողոքում ենք, որ ոստիկանության պաշտոնյաներին չենք տեսնում խորհրդարանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031