Հնարավոր է՝ նոր Ազգային ժողովում Սփյուռքի հետ հարցերով եւ հարաբերություններով զբաղվող հանձնաժողով ստեղծվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը լինելու է մշտական: «Դրա ստեղծման որոշումը վերջնական չէ, բայց ունենք նման նախագիծ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ ըստ Կառավարության՝ հանրային քննարկման դրված օպտիմալացման նախագծի՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը պետք է լուծարվի, իսկ կրթության եւ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները՝ միավորվեն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ