Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը նոր սերնդի ՀԴՄ-ների մասին

Հունվար 10,2019 16:29

Հունվարի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներն արդեն պարտադիր են բոլոր համապատասխան տնտեսվարողների համար: Այս օրերին ՀԴՄ-ների բարձր գներից դժգոհություններ կան: Այսօր կառավարության նիստից հետո պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն անդրադառնալով տնտեսվարողների այն դժգոհություններին, թե ինչո՞ւ պետք է նոր սերնդի ու թանկ ՀԴՄ-ները ձեռք բերեն, եթե կարող են ավելի էժանը գնել, ասաց.«Մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ սահմանվել են տեխնիկական պահանջներ: Ցանկացած մեքենա, որն այդ տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միացվել մեր համակարգին եւ գործել: Այսինքն՝ շուկան ազատականացվել է, եւ չկա այդպիսի պահանջ, որ անպայման պետք է ձեռք բերեն մեր ՊՈԱԿ-ից»:

Aravot.am-ի հարցին՝ եթե շուկան ազատականացվել է, քանի ներմուծող ընկերություն կա, եւ արդյոք դա ենթադրում է գների նվազում, Անանյանը պատասխանեց՝ արդեն 10 ընկերություն միացել է համակարգին:

Անանյանն ասաց, որ ՊՈԱԿ-ի ներմուծած ՀԴՄ-ի ինքնարժեքը կազմում է 158 հազար դրամ, այն վաճառվում է 160 հազար դրամով: Ըստ Անանյանի՝ նախկինում ՀԴՄ-ներ ներմուծող ՊՈԱԿ-ը բյուջեից սուբսիդավորվել է, եւ զեղչով վաճառել դրանք, իսկ հիմա սուբսիդիա չի լինի:

ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ տնտեսվարողները կարող են այդ ՀԴՄ-ները ձեռք բերեն տարաժամկետ վճարումով:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031