ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր մասնակցում էր պատգամավորական մանդատը վերցնելու արարողությանը: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Լյուբիկ Չիբուխչյանը ձեզ ձոն է նվիրել՝ «Կայծակուհին», կարդացե՞լ եք, ի՞նչ տպավորություն ունեք, նա պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ կարդացել, երեկ ձեր կայքից իմացա, որ Լյուբիկ Չիբուխչյանը ինձ նվիրված գիրք է գրել՝ «Կայծակուհին»: Իջեւանի մեր տարածքային կառույց է փոխանցել գիրքը: Առաջիկա օրերին գիրքը կփոխանցեն ինձ, որպես գրականությանը մոտ մարդ՝ կկարդամ ու իմ տեսակետը անպայմանորեն Լյուբիկ Չիբուխչյանի նոր պոեմ-ձոնի մասին կհայտնեմ»:
Գագիկ Շամշյանը կատակեց՝ դուք տեղյա՞կ եք, որ Լիլի Հովերի մոտ խանդ է առաջացել, որ ձեզ համարել են կայծակ՝ Նաիրա Զոհրաբյանը ծիծաղեց. «Այդ մեկը տեղյակ չեմ: Ես խորհուրդ եմ տալիս կանանց ինձ քիչ խանդել եւ ինձ քիչ նախանձել: Նախանձը քայքայում է առողջությունը, հատկապես՝ կանանց»:
Հարցին՝ դուք ձեզ կայծակ, կայծակուհի համարո՞ւմ եք՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Չգիտեմ, երեւի Լյուբիկ Չիբուխչյանն է համարում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ