Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չէր եկել մանդատների հանձնման արարողությանը

Հունվար 10,2019 16:06

«Բնականաբար, ԲՀԿ-ն ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու է՝ որպես խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժ եւ ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն: Առաջիկա օրերին մեր թեկնածուի անունը կհրապարակենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Անդրադառնալով տեղեկություններին, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ն առաջադրելու է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, Տոնոյանը նշեց. «Այլ գործընկերների անուններ էլ են շրջանառվում՝ Նաիրա Զոհրաբյան, Արթուր Գրիգորյան, Միքայել Մելքումյան եւ այլ անձինք: Փոքր ինչ սպասենք, մեր քաղաքական խորհուրդը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, այդ թվում՝ ԱԺ-ում խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի առնչությամբ: Որոշումներ արդեն կան, բայց հայտարարություն կանենք ավելի ուշ»:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ նրա թիկնազորի պետը՝ Էդուարդ Բաբայանը, որը եւս պատգամավոր է ընտրվել, մանդատների շնորհման արարողությանն այսօր ներկա չէին: «Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ պլանավորված միջոցառումներ ուներ: Զբաղվածության պատճառով չի եկել»,-հայտնեց Իվետա Տոնոյանը: Հարցին՝ նոր խորհրդարանում նա կրկի՞ն աչքի է ընկնելու բացակայություններով, նա այսպես պատասխանեց. «Հավանականությունների տեսությամբ չառաջնորդվենք»:

Հիշեցմանն ի պատասխան, որ Էդուարդ Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցված, Իվետա Տոնոյանն ասաց. «Էդուարդ Բաբայանը Կոտայքի մարզում յոթ հազարից ավելի ձայն է ստացել, նրան այլեւս պետք է այս հարթության վրա դիտարկել»:

Հիշեցնենք, որ «Օլիմպավան»-ում գրանցված միջադեպի փաստով Բաբայանը մեղադրվում է ուրիշի առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու համար: Նա կալանավորվել էր, ապա՝ գրավի դիմաց ազատ արձակվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Զարմանալ պէտք չէ: Ամէն ինչ ճիշտ է: Գագիկ Ծառուկեան ապաքաղաքական կերպարը շարունակելու է նախկին ոճով արհամարհել խորհրդարանը, չներկայանալ նիստերին ու քննարկումներին: Նոյնն էլ վարկանիշային եղանակով ընտրուած իր որոշ կուսակիցներ: Ու այս իբր ընդդիմադիր ուժը պիտի փոխխօսնակի պաշտօն ստանայ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031