Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեքենա մաքսազերծելիս ՊԵԿ-ի գործիքով հաշվեք կողմնորոշիչ գինը

Հունվար 10,2019 15:56

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադառնալով ավտոմեքենաները հաշիվ-ապրանքագրերով մաքսազերծման գործընթացում կատարված նոր փոփոխություններին, ասաց, որ նոր գործիք են ներդրել:

«Մենք մեր կայքում մի գործիք ենք ներդրել, որը կոչվում է հաշվիչ: Դրանով ցանկացած անձ կարող է մուտք գործել եւ իր ներմուծվելիք մեքենայի վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրելով ստանա կողմնորոշիչ գին: Մենք ակնկալում ենք, որ այն ինվոյսները, որոնցով որ ներկրվելու են մեքենաները, առնվազն պետք է համահունչ լինեն կողմնորոշիչ գնին կամ դրան հավասար: Այն դեպքում, երբ մաքսազերծվող մեքենայի հաշիվ ապրանքագրի ու կողմնորոշիչ գնի միջեւ լինի շեղում, այն ժամանակ կիրականացվի, ավելի խորը ուսումնասիրություն կանենք հետբացթողումային գործընթացում»,- ասաց Անանյանը:

Նա ասաց, որ կողմնորոշիչ գները նոր են հաշվարկել եւ շուկայական գներից բավականին ցածր գներ են մուտքագրել եւ. «Համենայնդեպս, մենք պատրաստվում ենք մի քանի ամիսը մեկ ռեւիզիայի ենթարկել եւ մեր կողմնորոշիչ գները, հաշվիչի միջոցով ելակետային թվերը փոփոխենք:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարոն Անանյանն ասաց, որ կան կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին օգնում են կեղծել այդ հաշվիչ-ապրանքագրերը:

ՊԵԿ նախագահը նաեւ վստահեցրեց՝ փորձագետն ուսումնասիրելու եւ գնահատելու է՝ ներկրված մեքենան արդյոք հետագայում որպես պահեստամաս վաճառքի համար է երկիր բերվում, թե՝ ոչ:

«Մինչեւ 2020 թվականը մեքենաների ներկրման այս մեծ ծավալները կպահպանվեն, իսկ հետո շեշտակի կնվազեն, որովհետեւ այն բացառությունները, որոնք մենք սահմանել էինք ԵԱՏՄ մուտք գործելու ժամանակ, այլեւս չեն գործի: Այսուհետ կգործեն ԵԱՏՄ կանոնները եւ ոչ թե հայաստանյան ներպետական օրենսդրությամբ սահմանված կանոնները»,-ասաց Անանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031