ՆԳ նախկին նախարարի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը 22 և ավելի տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ:
Տեր-Սահակյանի ընտանիքը, հարազատները սպասում են, որ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կտա դրական եզրակացություն նրա վաղաժամկետ ազատմանը և գործերը կուղարկի դատարան, քանի որ Արմեն Տեր-Սահակյանը ունի 3 խրախուսանք: Ի դեպ, 3-րդ խրախուսանքը դատապարտյալը ստացել է անցյալ տարվա դեկտեմբերին՝ մոտ 20 օր առաջ:
Տեր-Սահակյանը վերջին 8 տարիների ընթացքում չունի խախտում, տույժ, պետության հետ պարտքուպահանջ:
Տեր-Սահակյանի ընտանիքը կարծում է. «Որեւէ մեկը չի կարող արհամարհել մեր վարչապետի հորդորը՝ վաղաժամկետ ազատումը պետք է գործի օրենքի համաձայն, այլ ոչ պատվերով կամ արհամարհանքով: Մենք վստահում ենք մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հավատում նոր Հայաստան ունենալու իրողությանը: Կեցցե հեղափոխությունը»:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ