Հայ մեծանուն կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ, ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակը մեծ շուքով հիշատակվում ե Էստոնիայի Տարտուի հայ համայնքում, որտեղ նախատեսվում են տարբեր միջոցառումներ ու ցուցահանդեսներ՝ նվիրված մեծ վարպետի արվեստին:
Ի դեպ, Տարտուի հայ համայնքի տնօրեն Ռիտա Քեշիշյանը եւ Էստոնիայի միջազգային նկարիչների միության նախագահ Արսեն Քլյանը 21.07.2018թ. Փարաջանովի դիմանկարը տեղափոխեցին Երեւան՝ նվիրաբերելով Փարաջանովի տուն-թանգարանին:
Նկարի հեղինակ Արսեն Քլյանը, 1985թ. որպես նկարիչ աշխատելիս «Հայֆիլմ» կինոստուդիայում, բազմիցս առիթ է ունեցել ծանոթանալ եւ ուսումնասիրել վարպետի մեծ արվեստը: