Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 10-ին հրապարակել է Ադրբեջանի դեմ լրագրող Խադիջա Իսմայլովայի հայցի որոշումը:
Ըստ դրա՝ ՄԻԵԴ-ը ճանաչել է Իսմայլովայի իրավունքների խախտումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (հարգանք անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ) և 10-րդ (արտահայտվելու ազատություն) հոդվածներով:
Միաժամանակ ՄԻԵԴ-ը անհրաժեշտ չի համարել քննություն անցկացնել 6-րդ հոդվածով (արդար դատավարություն):
Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է Իսմայլովային վճարել 15 հազար եվրո փոխհատուցում ու ևս 1750 եվրո դատական ծախսերի համար:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ