Լրահոս
Օրվա լրահոսը

Անին գրավում ու հիացնում է թե’ արտերկրից, թե’ Թուրքիայի այլ նահանգներից եկած հյուրերին. Ermenihaber.am

Հունվար 10,2019 14:14

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի այցելող զբոսաշրջիկների թիվը ձմռան ամիսներին եռապատկվել է։ Որպես «Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» հայտնի Անին գրավում ու հիացնում է թե արտերկրից, թե Թուրքիայի այլ նահանգներից եկած հյուրերին։ Մասնավորապես մեծ է «Արևելյան էքսպրես» («Doğu Ekspres») կոչվող Անկարա – Կարս երկաթուղով Անի ժամանող զբոսաշրջիկների հոսքը։

Երթուղին որոշ դադարից հետո վերագործարկվել է 2018թ․ դեկտեմբերին, ուղևորության ընդհանուր տևողությունը Անկարայից մինչև Կարս տևում է գրեթե 25 ժամ։ Չնայած դրան՝ զբոսաշրջիկները մեծ հաճույքով են օգտվում այս գնացքից՝ պատմական քաղաքն այցելելու նպատակով։

«Արևելյան էքսպրեսով» Կարս եկած զբոսաշրջիկներից Մերվե Քարաջան նշում է, որ շատ է հավանում Կարսը և կցանկանար նորից այցելել։ «Գնացքով շուրջ 25 ժամ տևող մի ուղևորություն ենք կատարել և շատ գոհ ենք։ Ես չէի սպասում, որ Կարսն այսքան գեղեցիկ է։ Իսկ հատկապես Անիի մասին մտածում էի, թե այն ամբողջովին ավերակ է։ Սակայն դեռ շատ կանգուն կառույցներ կան։ Այս կառույցների՝ երկար տարիներ շարունակ կանգուն մնալու հանգամանքը մեզ վրա մեծ տպավորություն գործեց, հիացած ենք»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031