ՀՀ նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներն այսօր հանդիսավոր արարողության ժամանակ ստացան պատգամավորական մանդատները: Առաջինը շնորհեց դեկտեմբերի իննի ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ամենատարեց ընտրողը՝ Սարահարթ համայնքի բնակիչ, 103-ամյա Բավական Փիլոյանը: Նա հանձնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի մանդատը:

Solemn ceremony of handing over mandates of National Assembly deputies took place at the Armenian National Academic Theatre of Opera and Ballet named after Al. Spendiaryan
«Այս կերպ շնորհելով մանդատներ՝ ցանկանում ենք լրացուցիչ անգամ ընդգծել ՀՀ սահմանադրությամբ ամրագրված՝ ուղղակի ընտրական իրավունքի ինստիտուտի բովանդակությունը»,-ընդգծեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Պատգամավորներին մանդատները հանձնեցին նաեւ ամենաերիտասարդ ընտրողները, ում 18 տարին լրացել է դեկտեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքն ունի 88, ԲՀԿ-ն՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 պատգամավոր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Բա Լեյլա տատիկն ինչու՞ չկար։