Ermenihaber.am – Հունվարի 9-ին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Բարձր Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ օծվել են պատրիարքարանի շքամուտքի երկու կողմերում Սուրբ Ծննդյան նախօրյակին տեղադրված խաչքարերը: Այս մասին հայտնում է Հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջը:
Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Հովանավորել է սասունցի բարերար Քրիստիան Գելիջին:
«Այսպիսով, պատրիարքարանի մուտքը բարեզարդուեցաւ գեղեցիկ խաչքարերով»,- նշված է գրառման մեջ: