Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տվել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված հայցին և անցել քննության փուլ: Այս մասին Լապշինը գրել է Facebook-ի իր էջում:
«Ստրասբուրգի եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ իմ կողմից ներկայացված ապացույցները՝ Բաքվի բանտում սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս հասցնելու և խոշտանգումների վերաբերյալ, բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար: Այդ մասին դատարանն իմ փաստաբաններին տեղեկացրել է 2018թ. դեկտեմբերի 15-ին…
Ադրբեջանական քարոզիչները, որոնք սովորաբար շատ արագ են արձագանքում, այս անգամ «սանձերը կտրել են» ու արդեն մեկ ամիս է` լռում են: Ոչ մի հրապարակում նրանց ԶԼՄ-ներում, ինչը հակասում է այն բանին, որ նրանք երկու տարի շարունակ քննարկում էին իմ յուրաքանչյուր քայլ՝ «Մեծն Ադրբեջանը Լապշինի դեմ պայքարում ապացուցեց մեր խիզախությունն ու սերը հայրենիքի և կուսակցության նկատմամբ» ոճով… Իսկ հիմա լռում են: Նրանց կարելի է հասկանալ: Մինչև վերջ հույս ունեին, որ հարցը քննության չի հասնի, քանի որ այն մի լավ կխարխլի իրենց դիրքերը և անկասկած կօգտագործվի հակառակորդների կողմից: Եվ ամենևին ոչ հայերի կողմից առաջին հերթին, այլ միանգամայն ուրիշների, այդ թվում Ալիևի մերձավոր շրջապատի կողմից:
Երեկ «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությունը գրեց, որ ՄԻԵԴ-ն անցել է Բաքվի դեմ իմ գործի քննությանը: Դա արդեն նախընտրեցին որոշ ընդդիմադիր ԶԼՄ-ներ, և իշխանությունների համար ավելի դժվար է ձևացնել, որ ոչինչ տեղի չի ունեցել, և դա իրենց չի վերաբերում: Տեսնենք՝ ինչ կբստրեն առաջիկա օրերին»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ