Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիչ Ռեյթինգս»-ը Երևան քաղաքի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում է դրական միտում

Հունվար 10,2019 12:21

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանշային գործակալությունը 2018 թվականի նոյեմբերի 30-ին վերահաստատել է Երևան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում այն կրկին սահմանելով «B+» մակարդակում «Դրական» կանխատեսմամբ:

Հիշեցնենք, որ գործակալությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 22-ին վերանայել և բարձրացրել էր Երևանի վարկանիշը՝ «B+» մակարդակում «Կայուն»-ից այն սահմանելով «Դրական»։

«Ֆիչ Ռեյթինգս» վարկանշային գործակալությունը Երևան քաղաքի վարկանիշի պահպանումը նույն մակարդակում համարում է դրական միտում և այն դիտարկում  որպես Երևան քաղաքի վարկունակության պատշաճ աստիճանը փաստող կարևոր հանգամանք։

Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության www.fitchratings.com պաշտոնական կայքում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031