Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինում ոչ ոք նման համարձակություն չուներ ուղեբեռների փաթեթավորման բիզնեսը սկսելու, քանի որ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանն էր «տիրություն» անում. «ՀԺ»

Հունվար 10,2019 12:15

Նախկինում մենաշնորհ է եղել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գործող ուղեբեռների փաթեթավորման ծառայությունը: Քաղաքացիները պարզապես վախեցել են զբաղվել դրանով, քանի որ այդ գործով միակ զբաղվողը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքն էր:

Այդ ծառայությունն իրենից ընդհանուր առմամբ բարդ եւ ծախսատար բան չի ներկայացնում, ընդամենը ուղեբեռը սարքավորման միջով անցկացնելով՝ փաթեթավորում է, սակայն Գրիգորյանի ընտանիքը դա անում էր 2500-ից 3500 դրամով:

Հեղափոխությունից հետո ոլորտն ամբողջությամբ ազատ է: Այժմ օդանավակայան գնալու ճանապարհին կնկատեք առնվազն 10 նմանատիպ սարքավորում, որը դրված է փողոցներում: Նույն ծառայությունը կա նաեւ օդանավակայանում: Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ նախկինում եղած գնի փոխարեն ծառայությունն այժմ իրականացվում է ընդամենը 1000 դրամով:

ՀԺ-ն շրջեց նմանատիպ ծառայություններ իրականացնող մի քանի կետերով եւ զրուցեց այդ գործունեությունը իրականացնող մարդկանց հետ: Քաղաքացիներից մեկը նշում էր, որ նախկինում ոչ ոք նման համարձակություն չուներ այդ բիզնեսը սկսելու, քանի որ անձամբ Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանն էր «տիրություն» անում:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031