Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ բռնեք՝ ախպերս է որսալու». արգելված Սիգը՝ ազատ վաճառքում

Հունվար 10,2019 15:30

2018 թվականի դեկտեմբերի 20-ից մինչեւ 2019-ի հունվարի 20-ը Սեւանա լճում որսն արգելված է. որեւէ լողամիջոցի մուտքը լիճ նույնպես արգելված է: Սա Սիգ եւ Իշխան ձկնատեսակների ձվադրման շրջանն է: Սակայն տոնական օրերին մայրաքաղաքի շուկաներում ու փողոցներում Սիգն ազատ վաճառվում էր: Առեւտրականներն էլ հպարտությամբ նշում էին. «Սեւանի ընտիր Սիգ է»: Իսկ երբ հետաքրքրվում էինք՝ ձկան որսն արգելված է, ինչպե՞ս է հաջողվել այն որսալ, առեւտրականները քմծիծաղով ասում էին՝ «մարդու մտքին տեղ լինի»: Դե հա, մարդու մտքին տեղ լինի՝ բնությունը կապականի: Թե ինչպե՞ս է արգելված Սիգը հայտնվել ազատ վաճառքում, «Սեւան» ազգային պարկի ղեկավար Վահե Գոլոյանն «Առավոտին» ասում է. «Բարդ գործ է, մեր հնարավորությունների չափով պայքարել ենք: Սոցիալական վիճակն էլ կա. մարդ կա, ասում է՝ բռնեք, տարեք նստացրեք: Ինձ բռնեք՝ ախպերս, տղես է գնալու որսալու, ուրիշ հնար չունեմ: Իմանամ՝ բռնվելու եմ, կանեմ, գոնե կիմանամ՝ տանը ապրելու համար մի բան արել եմ»:

Մանրամասները կարդացեք նաեւ:

«Առավոտ» օրաթերթ

10.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031