Ղազախստանի Կարագանդա քաղաքում արդեն մի քանի օր է՝ լարվածություն չկա, բողոքի ակցիաներն էլ չորրորդ օրն է՝ դադարել են։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը։
Նա նշեց, որ տեղի իշխանություններն ամեն կերպ աշխատում են, որ Ամանորի գիշերը տեղի ունեցած աղմկահարույց սպանությանը այլեւս ազգամիջյան երանգ չտվի, իսկ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը, Նավասարդյանի փոխանցմամբ, պատշաճ վերահսկում է իրավիճակը։
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում