Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանն իրազեկում է, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վրդովմունքս եմ ցանկանում արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ հորդորում եք պատվաստել երեխաներին, իսկ պոլիկլինիկաներում դեկտեմբերի 28-ից պատվաստանյութ գոյություն չունի: Այս պարագայում ի՞նչ եք առաջարկում անել: Չտանե՞լ մանկապարտեզ….