Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատասխանատվությունը՝ այսօր, գնահատականը՝ վաղը

Հունվար 10,2019 10:00

Որեւէ երկրի պատմության մեջ չի եղել որեւէ ժամանակահատված, որի մասին հնարավոր է ասել միայն լավը կամ միայն վատը: Նույն սկզբունքը գործում է նաեւ ցանկացած ղեկավարի դեպքում՝ Հիտլերն ու Ստալինը ներառյալ: Կարո՞ղ է, օրինակ, հայ պետական գործիչը լինել ստալինյան հատուկ «տրոյկայի» անդամ (դա մի մարմին էր, որը գնդակահարության վճիռներ էր կայացնում արտադատարանական եղանակով) եւ, մյուս կողմից՝ մեծ ջանքեր թափել «Սասնա ծռեր» էպոսը հանրայնացնելու կամ Մատենադարանի շենք կառուցելու համար: Այդպիսի հակասական կերպար էր Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկը՝ Գեորգի Արութինովը:

Ռոբերտ Քոչարյանն այդ առումով բացառություն չէ՝ նրա ղեկավարության օրոք եղել է ե՛ւ լույս, ե՛ւ ստվեր: Իր հուշագրության մեջ նա զբաղված է ինքնագովեստով (այդպես են վարվում գրեթե բոլոր մեմուարիստները)` մեզ համոզելով, որ մենք 10 տարի ապրել ենք կատարյալ տնտեսական դրախտի պայմաններում:

Քոչարյանի ընդդիմախոսները նույն՝ 1998-2008 թվականների ժամանակահատվածում տեսնում են միայն մղձավանջ՝ հայտնի պաշտոնյաների չբացահայտված սպանություններ, «Ա1+»-ի եթերազրկում, «Պոպլավոկի» սպանություն, Հոկտեմբերի 27, Մարտի 1: Թե քննադատության եւ թե գովերգման մեջ կա ռացիոնալ հատիկ, եւ մի քանի տասնամյակ հետո, հնարավոր է, պատմաբաններն այդ ամենին կտան անաչառ գնահատական:

Քոչարյանը, բնականաբար, պետք է պատասխանատվություն կրի իր օրոք տեղի ունեցած վատ բաների համար, եւ կարեւոր է, որ դա տեղի ունենա ոչ թե մի քանի տասնամյակից, այլ հենց հիմա: Բայց իրադարձությունները վերլուծելիս ամեն ինչ պետք է դիտարկել համակարգի մեջ: Վերցնենք թեկուզ «Պոպլավոկի» դեպքը. երկրորդ նախագահի թիկնապահը ծեծելով մարդ է սպանել սխալ բարեւելու համար, եւ Քոչարյանը նրան ազատել է պատասխանատվությունից: Իսկ 1990-ականներին երկրապահները մարդկանց փողոցներում անպատիժ չէի՞ն ծեծում: Իսկ հիմա խորհրդարանական կուսակցություններից մեկի ղեկավարը մարդ ծեծելու մեջ մեղադրվող իր թիկնապահին անձեռնմխելի չի՞ դարձրել՝ ԱԺ պատգամավոր «կարգելով»: Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ համակարգը փոխվել է: Առայժմ, կարծում եմ, նման լավատեսական եզրակացության համար հիմք չկա:

Այժմ Քոչարյանը կկանգնի դատարանի առաջ, եւ, իմ տպավորությամբ, նրան հասնում է ազատազրկում: Բայց ես ունեմ հետեւյալ մտավախությունը. քննությունն ըստ ամենայնի վատ է իրականացվել, երկրորդ նախագահը վարձել է Հայաստանի լավագույն փաստաբաններին, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի խորանա քաղաքական կամ բարոյական նրբությունների մեջ: Իսկ ես, որպես հարկատու, չեմ ուզում Քոչարյանին «փոխհատուցում» վճարել իմ երկրի պետական բյուջեից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    ՛՛լավի և վատ՛՛-ի մասին մեր պատկերացումներն են փոխվում: 20 դար առաջ մարդ սպանելը լավ էր՝մեր ՛՛լավագույն՛՛ թագավորները ամենաշատ մարդ սպանած, գերեվարած, բռնաբարած կերպարներ էին: Դա էր պահանջում ժամանակը: Եթե Քոչարյանին դիտարկենք այդ ժամանակահատվածի սանդղակով՝ նա ամլիկ գառ է, համեստ օրիորդ: Պետք է ամեն երևույթ դիտարկել համապատասխան ՛՛գործիքակազմով՛՛: Հիմա զուգարանում մարդ սպանել չի կարելի՝ արդեն պայմանավորվել ենք: Եվ հիմա գնահատում ենք և կանչում պատասխանատվության: Պարզագույն իրավիճակը պետք չէ իզուր բարդացնել:

  2. Մարինա says:

    Հետաքրքիր է, օդնակո․․․Հիտլերին ու Ստալինին իրար հետ հիշատակելուց բացի նաև սկսում եք թվարկել սովետական գործիչների լավն ու վատը՝ անտեսելով նույն Հիտլերի լավն ու վատը։ Սա ինչ է, հրապարակախոսության ՛՛25-րդ կադր՛՛ թե՞ Հիտլերի նկատմամբ ջերմ վերաբերմունք։

  3. Հ.Շ. says:

    Ժամանակն է ներազգային անկեղծութեան  աստիճանը բարձրացնելու:
     
    Այսօրուայ այն բարեացակամութիւնը կամ սիրալիր համբերանքը որ ժողովուրդի մի հատուածը կը ցուցաբերէ նոր իշխանութեան հանդէպ, եթէ այդ մօտեցման եւ հոգեվիճակի մի չնչին տոկոսը միայն նոյն ժողովուրդը շնորհէր նախկին երկու վարչակարգերուն, երկիրը այսօր շատ աւելի լաւ վիճակի մէջ կը լինէր, կը շարունակուէր վերականգնումն ու առաջընթացը:
     
    Եւ թէ ինչու այդպէս չէ, ինչպէ՞ս բացատրել այս տարօրինակ տրամադրութիւնը, հիմնական պատճառը շատ պարզ է՝ նախկին երկու վարչակարգերը ղարաբաղցիների ձեռքն էր:
     
    Տեղի ունեցած կոպիտ իշխանափոխութիւնը հիմնուած է այս բացարձակ ռասիզմին վրայ:
     
    Հենց այդ պատճառով ալ հանրութիւնը ընդունում է, եւ նոյնիսկ ծափահարում, երկրորդ նախագահին վիճակուած անարդար, կամայական եւ ամօթալի վերաբերմունքը: Զորս սկսած է անհեթեթ մեղադրանքի մը պատրուակով – քանզի նոր իշխանութիւնը ծոյլ եւ անատակ է, օրինական աւելի լուրջ թղթածրար մը պատրաստելու համար, տասը ամիսներէ ի վեր… բայց դա ել ոչինչ, երկրի որեւէ էական փոփոխութիւն չլինելն ել ոչինչ, նոյնիսկ վատթարացումն ու աւելցած վտանգները, ոչինչ… կարեւոր այն է որ Հայաստանը վերջապէս ղարաբաղցիներից ազատեցաւ – :

    Բարի վայելում:

  4. Ruben says:

    Պետականության, անկախության ու ազգային գաղափարախոսության բացակայությունը կհանգեցնի եզրափակիչ փոշիացման:
    Ազգային հավատքի փոխարեն կրոնա-կուսակցական հոտնարշավը կհանգեցնի եզրափակիչ փոշիացման:
    Կեղծ «պսակադրված (ժողովրդի անունից) իրավահաջորդների» ու գեղջուկ
    փողոցային «առաջնորդների» ծրագրավորված գործողությունները կհանգեցնեն եզրափակիչ փոշիացման::
    Թող դատարանը (Փաշինյանը) կատարի Քոչարյանի պահանջը եւ դատավարությունը բաց լինի: Թող հեռարձակվի հեռուստատեսությամբ: Վախենալու բա՞ն կա:

    • Հ.Շ. says:

      Լիովին համայաձայն: Բաց ու ամբողջական, լրացուցիչ դատավարութիւն:

      Որու սակայն նախնական թուականին իսկ շուքը չկայ, տակաւին: Ինչ որ ա՛լ աւելի անընդունելի եւ կամայական, քմայքոտ կը դարձնէ բանտարկութիւնը:

      Նախկին վարչակարգի վախտը իսկ այսպիսի բան չկար: Կալանքի տակ գտնուող նոյնիսկ այն անձինքը որոնք քաղբանտարկեալներ էին կամ այդպէս կը համարուէին, գոնէ ըստ էութեան դատավարութեան մը կ’արժանանային, տրամաբանական ժամանակացոյցով մը – դատական գործընթացի դանդաղումն ալ ընհանրապէս իրենց պատճառով էր, հայց-մայց, դատարանում սանձարձակ վարքագիծ, նիստի խանգարում… – :

      Նոր իշխանութեան ամենամեծ սխալը այս խնդիրն է: Նա վճարելու է անոր գինը, քաղաքական եւ բարոյական գետնի վրայ: Նաեւ տնտեսական, որովհետեւ լուրջ ներդրողներն ալ այս ցայտուն առիթով լաւ են տեսնում թէ ինչ է Օրէնքի Գերակայութեան զաւեշտալի մակարդակը, Հայաստանի մէջ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031