Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի վարչական ղեկավարի հարցը ստորագրահավաքով կվճռվի

Հունվար 10,2019 00:07

Հունվարի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն գյուղի կենտրոնական հրապարակը բազմամարդ էր: Գյուղի չափահաս հարյուրավոր բնակիչներ տեղափոխվեցին մշակույթի տուն, ուր գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանի պաշտոնավարման խնդրի հետ կապված երկար եւ թեժ քննարկում եղավ:

Ելույթ ունեցողներից Այրում համայնքի ավագանու անդամ (2016թ.-ից Բագրատաշենը խոշորացված Այրում համայնքի մաս է կազմում) Մհեր Բաղդասարյանը նշեց, որ Ա. Մակյանը լավ մարդ, սակայն թույլ ղեկավար է, որ համայնքում առկա են գիշերային լուսավորության, ներհամայնքային ճանապարհների, խմելու ջրի խնդիրներ: Նա ասաց, որ դեռեւս 6 ամիս առաջ էր ծագել Ա. Մակյանի պաշտոնանկության հարցը, սակայն այն ժամանակ որոշվեց հետաձգել այդ հարցի լուծումը:

Ելույթ ունեցան Բագրատաշենի բազմաթիվ բնակիչներ, որոնց ելույթներում դժգոհություն կար համայնքների խոշորացման հետեւանքով Բագրատաշենը՝ համայնքի կարգավիճակից զրկվելու, այն խոշորացված Այրում համայնքի կազմում ընդգրկվելուց: Ելույթ ունեցողների մի մասը պաշտպանեց Արկադի Մակյանին, որպես լավ մարդու եւ ղեկավարի:

Ա. Մակյանը նշեց, որ 2016թ. սեպտեմբերին, երբ Բագրատաշենը մաս կազմեց Այրում համայնքի, Բագրատաշենի վարչական բյուջեում կար 12 հազար դրամ, ներկայումս Այրում համայնքի վարչական բյուջեում 100 միլիոն դրամ է: Մակյանը անդրադարձավ Բագրատաշենում կատարված բազում գործերին, նշելով, որ Ստեփանավանից ձգվող խմելու ջրագիծը պատրաստ է, պետք է ջրաչափեր տեղադրվեն, ջրագծի գործարկմանը խանգարել են խմելու ջրի կառավարման համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունները, առաջիկայում գյուղում ջրաչափեր կտեղադրվեն:

Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, որի լիազորությունների մեջ է մտնում Բագրատաշենի վարչական ղեկավար նշանակելը , ասաց, որ Ա. Մակյանը Բագրատաշեն համայնքի ղեկավար է ընտրվել ավելի քան 800 ձայնով, ինքը բոլոր բագրատաշենցիների ձայներին է ունկնդիր, ուստի հարկ է համայնքում ստորագրահավաք անցկացնել, թե ովքեր են Մակյանին վստահում: Նա ասաց, որ ինքը մեկ ամիս ժամկետով դադարեցնում է Ա.Մակյանի՝ որպես Բագրատաշենի վարչական ղեկավարի լիազորությունները, այդ ընթացքում Բագրատաշենում տեղական ինքնակառավարման մարմինը լիարժեք կգործի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031