Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբամանի դեֆիցիտ չկա, պարզապես աղբահանության համակարգն է կաղում

Հունվար 10,2019 14:30

Մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման հարցը հատկապես քննարկման առարկա դարձավ Երեւանի ավագանու ընտրության օրերին, հետո արդեն` ավագանու նիստերին, ամանորյա տոներին ու մինչ օրս էլ շարունակվում է: Ավագանու անդամները, Երեւան քաղաքի իշխանությունները շրջանառության մեջ դրեցին երկրորդ, երրորդ օպերատոր ներգրավելու հարցը, որպեսզի մրցակցություն լինի, եւ քաղաքն ի վերջո աղբից մաքրվի: Սակայն երբ չկա աղբը հավաքելու հստակ մեխանիզմ, որով կիրականացվի աղբահանությունը, Երեւանն աղբից չի ազատագրվի` անկախ այն բանից, թե քանի օպերատոր ունենք:

Օրինակ` Երեւանի Կասյան, Հակոբ Հակոբյան եւ այլ կենտրոնական փողոցներով օրը մի քանի անգամ աղբահավաք մեքենաներ են անցնում, սակայն աղբամաններից դուրս կուտակված աղբը ամիսներով չի հեռացվում: Այսպիսի տեսարաններ մայրաքաղաքում շատ կան: Մայրաքաղաքով մեկ տարածված սոցիալական գովազդները հորդորում են` աղբի տեղն աղբամանում է, բայց երբ աղբամանները բացակայում են, աղբը հայտնվում է փողոցում: Թումանյան փողոցի վերգետնյա անցումի տակ դարսած այս աղբամանները (լուսանկարում) ապացույցն են այն բանի, որ աղբամանի դեֆիցիտ չկա, պարզապես աղբահանության համակարգն է կաղում:

Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ,

09.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031