Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հոգումդ հնչում է՝ «Հաղթիր ամեն գնով» ոգին, չես կարող դրան դեմ գնալ»

Հունվար 10,2019 12:00

Յուրի Իսրայելյանը՝ իր կարիերայի մասին

Ձյուդոն ինքնապաշտպանության ճապոնական համակարգ է, որում մարդը պաշտպանվելու համար օգտագործում է հակառակորդի ուժը: Հայաստանում ձյուդո ըմբշամարտը սկսել է զարգանալ 1972թ.-ից: Տյումենում ձյուդոյի միջազգային կարգի մրցաշարում 1-ին հորիզոնականը գրաված Յուրի Իսրայելյանն ասում է, որ հաղթանակն իրեն տրվել է համառ բնավորության շնորհիվ:

Տյումենում կայացած ձյուդոյի միջազգային մրցաշարում հաղթող Յուրի Իսրայելյանը պատմեց իր անցած ճանապարհի, դժվարությունների, սպորտաձեւը ապրելակերպ դարձնելու մասին: Յուրիի համար 1-ին հորիզոնական գրավելը եղել է բաղձալի նպատակ, չնայած նրան, որ ունեցել է բազում պարտություններ, չի հուսահատվել եւ գնացել է դեպի իր բաղձալի նպատակը:

Աշխարհում կան շատ սպորտաձեւեր, բայց Յուրին ձյուդո սպորտաձեւով դեռ մանկուց է տարված: Առաջին անգամ ձյոդոյի պարապմունքի հաճախել է ընկերների հետ: Ասում է, որ այս սպորտաձեւի մեջ իրեն լավ է զգում:

Մասնակցել է Միջազգային կարգի մրցաշարերի, Եվրոպայի գավաթների, Աշխարհի առաջնության եւ Պատանիների օլիմպիական խաղերին: Յուրին նշեց, որ Իտալիայում Եվրոպայի գավաթի մրցաշարում գրավել է 2-րդ հորիզոնականը, Իսպանիայում եւ Պորտուգալիայում 3-րդ հորիզոնականը, իսկ Տյումենում կայացած միջազգային կարգի մրցաշարում 1-ին հորիզոնականը:

Յուրին ասում է, որ ունեցել է բազում պարտություններ, բայց չի հուսահատվում եւ ձգտում է առավելագույնին: 2018-ին Պատանիների օլիմպիական խաղերում պարտվելուց հետո իր առջեւ նպատակ է դրել մասնակցել 2024թ. Օլիպիական խաղերին եւ բերել ոսկին:

Այն հարցին, թե ինչ է իր համար սպորտը, Յուրին պատասխանեց. «Սպորտը կարող է եւ օգտակար լինել, եւ վնասկար: Կախված նրանից, թե ինչ սպորտով ես զբաղվում, ինչքան ջանք ես ներդնում եւ որքան ժամանակ ես տրամադրում: Սպորտում տիրում է «Հաղթիր ամեն գնով» ոգին, եթե կա արյանդ մեջ, չես կարող դրան դեմ գնալ»:

Նրա խոսքերով, բոլորն էլ ունեն մոտիվացիայի աղբյուր, հանուն որի՝ արժի է հասնել առավելագույնին: Իսկ ո՞ւմ է շնորհակալ Յուրին այսօրվա իր հաջողությունների համար: «Դու ես քո օգնականը: Հասկացել եմ մի բան՝ եթե ինքդ քեզ չօգնես, ապա ոչ մեկը չի օգնի», -համոզված է մարզիկը, որը սպորտով հետաքրքրվող մարդկանց խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել:

ԱՆԺԵԼԻԿԱ ՈՍԿԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

09.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031