2018թ. նոյեմբերին Սիրիայում զոհվել է ռուսական զորքերի կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով նրա մահվան մասին տեղեկանքը:
Փաստաթղթում ասվում է, որ նոյեմբերի 2-ին Առուստամյանը չեզոքացրել է Ալ-Շուլա քաղաքի անցակետի ականապատ արգելապատնեշը, ինչի ընթացքում 4-ական պայթել է: Հենց այդ պայթյունն էլ Առուստամյանի մահվան պատճառ է դարձել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Առուստամյանի մահվան մասին տեղեկատվություն չի հրապարակել: BBC-ն չի կարողացել պարզել՝ արդյոք ականների պայթյունի հետևանքով այլ զոհեր են եղել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ