Հնդիկների մուտքը Հայաստան արգելելու վերաբերյալ «Սասնա ծռեր» կուսակցության անդամ, ԱԺ արտահերթ ընտրություններում այդ կուսակցության ցուցակի 78 համար Սարգիս Տեր-Եսայանի նախաձեռնած էլեկտրոնային ստորագրահավաքը արգելափակվել է հաքերների միջամտությամբ: Սարգիս Տեր-Եսայանը պնդում է՝ ստորագրահավաքի նոր միջոցառում է այսօրվանից համացանցում տարածելու, այն շարունակելու են նոր թափով:
«Պայքարն ուժի մեջ է, պատրաստվում ենք նոր ստորագրահավաքի: Խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում ճգնաժամ է, նույնիսկ Էմիրաթներում, այնտեղ աշխատանքի մեկնած հնդիկների աշխատանքային պայմանագրերն այլեւս չեն երկարացնում, աշխատանք չկա, այդ աշխատուժը գալիս է Հայաստան, մոտ 50.000 հնդիկ արդեն եկել է: Իրենք՝ հնդիկները, ֆիլիպինցիները, պակիստանցիները էժան աշխատուժ են: Մեր աշխատուժի արտագաղթ է սկսվելու, իրենք գալու են մեր աշխատատեղերը ավելի հարմար աշխատավարձով զբաղեցնեն: Չեմ խոսում նրանց բերած հիվանդությունների ու վարակների մասին: Չեմ ուզում շեշտը դնել կրոնի վրա, բայց նրանց երեսուն տոկոսը մուսուլման է, իսկ պակիստանցիների՝ 100 տոկոսը, նրանք գալու են Հայաստանում մուսուլմանական շարժում սկսեն, ազդեն մեր մշակույթի, երեխաների վրա: Շատ առողջ ու աշխատունակ մարդիկ են գալիս Հայաստան, որոնք ունեն մասնագիտություն, աշխատում են ու մեր աշխատատեղերը գրավելու են: Սա իսկական աղետ է լինելու Հայաստանի համար»,- ասաց Սարգիս Տեր- Եսայանը:
Հարցին, թե որտեղի՞ց ձեզ այդպիսի վիճակագրություն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տեսնում ենք արդեն, այսօր երեք հատ ռեստորան եմ նկարել, որտեղ հնդիկներ են աշխատում: Գնում եմ ավտոլվացման կենտրոն, հնդիկներ են աշխատում: Գնում եմ վարսավիրանոց, հնդիկներ են արդեն կանգնած հայի տեղում: Մի քանի օր առաջ եմ Էմիրաթներից Հայաստան եկել, մեր ինքնաթիռի մեջ տասը հայ էր, մնացածը հնդիկ ու ֆիլիպինցիներ էին: Նրանք ընդամենը 3000 դրամով են ստանում վիզա, անձնագիրը սահմանին տալիս ու հինգ րոպեից հետո վիզա ստանում:
Ես նացիստ չեմ, բայց չեմ ուզում, որ Հայաստան գան աշխատունակ հարյուր հազարավոր այլազգիներ, որ մեր աշխատատեղերը վերցնեն, ազդեն մեր տնտեսության վրա:
Պահանջում ենք, որ մեր կառավարությունը վերանայի մեր երկիր մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունը: Թող նախկինի պես վիզայի ռեժիմ գործի: Թե չէ մեր հայերը գնում են, նրանց տեղն ապահովում են ներգաղթյալներով՝ հնդիկներով, սեւամորթներով, ֆիլիպինցիներով ու պակիստանցիներով»:
Հունվարի 3-7 ընկած ժամանակահատվածում, ըստ Սարգիս Տեր-Եսայանի, էլեկտրոնային ստորագրահավաքին մասնակցել է 900-ից ավելի հայ:
Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարի Հնդկաստանից Հայաստան է եկել 29.539 քաղաքացի, Հայաստանից մեկնել է 26.000-ը: Հայաստանում մնացել է 3539 հնդիկ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարզ տրամաբանություն է՝ հայը մեկնում է Հայաստանից ավելի լավ ապրելու համար: Դրա արդյունքում, կամ մեր բնակչությունը պետք է պակասի կամ էլ որևէ այլազգի պետք է գա մեկնած հայի տեղը զբաղեցնելու: Հայերս պետք է վերջապես հասկանանք, որ արտագաղթելով մենք օտար երկրներում վաղ թե ուշ ձուլվելու ենք այլ ազգերի, իսկ Հայաստան եկող այլազգիներն էլ կամաց-կամաց ավելանալու են:
Մի մեծ պարիսպ կառուցեք Հայաստանի շուրջը, որ հայերը դուրս չգան, հնդիկներն էլ՝ ներս չմտնեն։ Իսրայելի պես ֆաշիզմ եք քարոզում, մոռանալով, որ Եղեռնը հենց ֆաշիզմի հետևանք էր։
Սարգիս տեր Եսայան դուք ցնդել ե՞ս լրիվ։ Ասումա, ես նացիստ չեմ։ Բա նացիստն ուրիշ ի՞նչ ձևա իրեն արտահայտում։ Պատկերացնում եք, ասենք ստորագրահավաք սկսեին հին Հայաստանում, ասեին էդ շեղաչք Մամիկին (Մամիկոնյանների նախահայրը) ու Կոնակին վտարեք Հայաստանից, որովհետև ով գիտի ինչ հիվանդությունների տեր են։ Կամ ասենք Տիգրան Մեծը ձեր չափ չէ՞ր հասկանում, որ իր գրաված երկրների ժողովուրդներին Հայաստան էր բերում-բնակեցնում։
Թուրքիան թուրքերին, Գերմանիան գերմանացիներին… ծանոթ արտահայտություններ ե՞ն։ Թուրքական նացիզմի զոհ եղած ազգի ներկայացուցիչն իրավունք չունի նացիզմի ծածկոց տարածի։ Ուշքի արի, պարոն…
Լավ չեք ամաչում? Էս ինչ եք անում?Էս ինչ ռասիստական ցնդաբանություններ են🤯 : Ամոթ ու խայըտառակություն😡🤬