Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ավագանու անդամներին, նրանց հիշեցրել՝ ինչ քաղաքական գծով պետք է աշխատեն

Հունվար 09,2019 19:00

«Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը Aravot.am-ին որոշ մանրամասներ պատմեց երեկ ուշ երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ավագանու անդամների հանդիպումից:

«Վաղուց պլանավորված հանդիպում էր, նա ցանկություն ուներ ավագանու հետ հանդիպել, զրուցել ընթացիկ հարցերի մասին, հասկանալ՝ ինչպես ենք աշխատել, ինչ ծրագրեր ունենք»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը: Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ինչ դիտողություններ արեց, Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց՝ ոչ մի դիտողություն չի արվել. «Դիտողություններ չկային, վարչապետն ավելի շատ լսում էր, քան՝ խոսում: Նա ուզում էր՝ մեզնից՝ յուրաքանչյուրից, իմանալ՝ արդյոք ինչ լծակների պակաս ունենք»:

Վարչապետի պաշտոնակատարը ավագանու անդամներին նաեւ հիշեցրել է իրենց  քաղաքական գիծը, որով պետք է աշխատի ավագանին. «Նա մեզ հիշեցրեց, որ չմոռանանք մեր նախընտրական ծրագիրը, հորդորեց, որ հավատարիմ մնանք մեր տեսակին, մեր հռչակած սկզբունքներին»:

Միակ խնդիրը, որ ավագանու անդամները բարձրացրել են հանդիպման ժամանակ, ըստ մեր զրուցակցի, եղել է գործող ավագանու կանոնակարգի մասին. «Գործող ավագանու կանոնակարգն ու ՏԻՄ օրենքը ավագանու մասին լիարժեք չեն արտացոլում այն աշխատանքը, որ կուզենայինք անել, ավագանին զրկված է մի շարք լիազորություններից»:

Կարմիր գծերի, աղբահանության ու հանրությանը հուզող այլ հարցերի մասին վարչապետի պաշտոնակատարը չի խոսել հանդիպման ընթացքում, ըստ Իզաբելլա Աբգարյանի հանդիպումը կարճ էր, առանձին հարցերի անդրադարձ չի եղել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031