Հունվարի 7-ին, ժամը 11.10-ին, 1946 թ. ծնված Մելսիկ Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 1-ի ժամը 10.00-ից մինչև հունվարի 6-ի ժամը 14.30-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել են Բաբայան փողոցի թիվ 32 շենքի բակում իր տնկած և մշակած 2 խնձորի, 1 հոնի, 1 ընկուզենի և 1 սերկևիլի ծառերը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծառերը հատել է 1973 թ. ծնված Մկրտիչ Ղ.-ն, որը հունվարի 8-ին հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ոստիկանություն