Ձերբակալվել է Ղազախստանի Կարագանդա քաղաքում հունվարի 1-ին տեղի ունեցած խուլիգանության մեջ կասկածվող Հայաստանի քաղաքացի Նարեկ Գուրուրյանը: Այս մասին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ արտաքին և ներքին հաղորդակցության բաժնի տնօրեն Ալմաս Սադուբաևը:
«Այսօր Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ Օմսկի մարզում ձերբակալել են Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը խուլիգանանական գործողությունների և սպանության մեջ կասկածվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նարեկ Գուրուրյանին»,- ասել է Սադուբաևը:
Նրա խոսքով՝ այս պահին որոշվում է Ղազախստան նրա արտահանձնման հարցը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ