Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին տեղեկատվությունը:
«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության համաձայն հաջորդ հանդիպման ամսաթվի մասին տեղեկատվություն կտրամադրվի, երբ ժամանակը գա»,- Trend-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկ է եղել հունվարին կազմակերպելու ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում։ Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով», – ասել էր Նաղդալյանը։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ