Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանրությունը հիմնվելու է ինչ-որ Anonymus-ի ցուցակի վրա, ուրեմն՝ լուրջ խնդիր ունենք». Թեւան Պողոսյան

Հունվար 09,2019 17:37

Օրերս «Anonymus» անվամբ ցանցահենների խումբը հրապարակել էր փաստաթղթեր բրիտանական նախագծերից մեկի արխիվից, ըստ որի՝ հայաստանյան մի շարք հայտնի փորձագետներ որակվում են որպես «ռուսական քարոզիչներ» եւ «ռուսական շահերի ներկայացուցիչներ»: Նրանց թվում է քաղաքագետ, ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ նման հրապարակումներին պետք չէ լուրջ վերաբերվել, եւ տեղեկատվությունը նախեւառաջ պետք է ստուգել:

«Իմ քսան տարվա գործունեությունը հայտնի է, իմ բոլոր ելույթներն ու հարցազրույցները հասանելի են հասարակությանը, ուստի թող վերջինս ինքը դատի»,-նկատեց Թեւան Պողոսյանը: Ըստ նրա՝ ներկայումս տեղեկատվական պատերազմի փուլում ենք, երբ թշնամիները փորձում են նման հրապարակումներով հանրային կարծիքներ եւ տրամադրություն ձեւավորել:

«Չպետք է թույլ տալ, որպեսզի դրսի կամ ներսի այս կամ այն ուժերը մեր հանրության շրջանում տրամադրություններ ձևավորեն: Այդ ցուցակում հիմնականում ընդգրկված են հանրային գործիչներ: Նրանց բոլորի դիրքորոշումն էլ մարդկանց հայտնի է: Եթե հանրությունն այդ ամենի հիման վրա չի ձևավորելու իր կարծիքը, այլ հիմնվելու է ինչ-որ Anonymus-ի ցուցակի վրա, ուրեմն՝ լուրջ խնդիր ունենք»,-եզրափակեց Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ ցուցակում ընդգրկված փորձագետներից Ջոնի Մելիքյանը եւ Վահրամ Տեր-Մաթեւոսյանն արդեն մեկնաբանել են ցանցահենների հրապարակումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031