Լոնդոնի «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 30 մլն. եվրո:
Լրատվամիջոցները Մխիթարյանի հնարավոր տեղափոխության մասին գրում են, որ նրանով հետաքրքրված ակումբների մեջ է նաեւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը», որի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է ավելի բարձր գնով տեղափոխվել Լոնդոն: «Եթե այդ գործարքը ստացվի, «Զենիթը» կփորձի ձեռք բերել Հենրիխին՝ գրավիչ առաջարկ անելով «Արսենալին»: Առավել եւս, որ կապտա-սպիտակա-երկնագույներն ավելի վաղ էլ էին ցանկանում Մխիթարյանին տեսնել իրենց շարքերում», – տեղեկացնում է «Спорт уик-энд»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ