Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Փողոցներում մի կանաչի վաճառող էլ չկա

Հունվար 09,2019 17:11

Այսօր առավոտից Երեւանի փողոցներում բացօթյա առեւտրով զբաղվողներ չկան. անգամ մի կանաչի վաճառող էլ չկա:

Երեկ Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր՝ բացօթյա ապօրինի առեւտուր Երեւանի փողոցներում չպետք է լինի. առեւտրականները պետք է գործեն շուկաներում:

Մինչ այդ էլ, դեռ նախորդ տարի, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր հայտարարել՝ հունվարի 1-ից ավելի խիստ են պայքարելու փողոցային ապօրինի առեւտրի դեմ:

Այսօր Aravot.am-ը շրջեց այն փողոցներում, որտեղ այս տարվա ամռանից սկսած ապօրինի ու ակտիվ առեւտուր էր կազմակերպվում: Օրինակ, Մաշտոցի պողոտայում, Փակ շուկայի հարեւանությամբ գտնվող կանգառին հարակից հատվածում օրվա տարբեր ժամերին է՛լ թարմ կամ ապխտած ձուկ, միրգ-բանջարեղեն, ընդեղեն, պանիր, կանաչեղեն, մածուն, տնական ձու, սունկ էին վաճառում՝ գետնին փռած, այսօր այդ փողոցը «մաքուր էր»: Ոչ մի առեւտրական ու ապօրինի առեւտուր: Նույնը՝ Տիգրան Մեծ, Ամիրյան, Աբովյան փողոցներում էր, Ազատության պողոտայում, Անդրանիկի, Գարեգին Նժդեհ փողոցներում:

Մաշտոցի պողոտայի կրպակներից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց՝ «Թաղապետարանի աշխատողներն առավոտից ստեղ էին, չէին թողնում առեւտրականները կանգնեին»:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն Aravot.am-ի հետ զրույցում բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի եւ այսօր դրա բացակայության մասին ասաց, որ մինչ տոներն այդ առեւտրականների հետ ձեռք էր բերվել փոխըմբռնում, որ պետք է շուկաներում աշխատեն եւ այլեւս փողոցներում ապօրինի գործունեություն թույլ չտան: Բացի այս, ըստ Կարապետյանի, նաեւ վարչական շրջանների աշխատակիցները բացատրական աշխատանքներ են տանում առեւտրականների հետ եւ ուղղորդում տարբեր շուկաներ. «Եվ գուցե նաեւ հետտոնական պասիվությունն էլ ազդել է, որ բացօթյա առեւտուր չկա այսօր: Հուսով ենք, փողոցային ապօրինի առեւտուր այլեւս չի լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ասիկա ներկայացւում է որպէս բարելաւում մը որ կը պարտինք նոր քաղաքապետի՞ն…

    այս նիւթով կացութիւնը կարգին վատթարացաւ, երբ որ նախորդ վարչակարգը վռնտուեցաւ եւ նոր իշխանաւորները տեղաւորուեցան , հիմա՝ ետ վերադաձանք նախկին վիճակին, եւ պէտք է որ ատոր համար ծափահարենք նոր իշխանութիւնը

    պարզ է

    ինչպէս որ նաեւ, երբ որ գազի գինը անպայմա՛ն որ պիտի իջնէր, հիմա պէտք է որ հրճուինք որ սպառողին համար, աւելի չի բարձրանալու – այդ ալ, դեռ տեսնենք… –

    շարունակեցէք այսպէս, շատ լաւ տեղ պիտի հասնինք, հաստատ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031