Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը

Հունվար 09,2019 16:23

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների /կառավարման/ խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր, որոնց ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, ինչպես նաև կհաստատվի բուհի բյուջեն: «Բուհերի խորհուրդների ձևավորման հապաղումը կապված էր երկրում տեղի ունեցող գործընթացների հետ. մեր ցանկությունն էր անել առավելագույնը, որպեսզի քաղաքական գործիչները և պաշտոնյաները քիչ տեղ ունենան խորհուրդների կազմում, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Ներկայիս իրավական կարգավորումները, իհարկե, որոշակի սահմանափակում են այս գործընթացը, սակայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որը շուտով կդրվի շրջանառության և կանցնի քննարկումների փուլ,  վերջնականապես կլուծի խորհուրդների քաղաքականացման խնդիրը»,-նշել է նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ այսօրվա նիստի ընթացքում անդրադարձ կկատարվի յուրաքանչյուր բուհի խնդիրներին և հնարավորության դեպքում դրանց լուծումներ կտրվի:

Նիստի ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են այն հիմնական խնդիրները, որոնք ներկայումս առկա են բուհերում՝ բյուջեի հաստատում, ֆինանսական կայունություն, հավատարմագրման գործընթաց, շենքային, տեխնիկական  վերազինման և ենթակառուցվածքների արդիականացման հարցեր, մասնաճյուղերի գործունեություն, ինչպես նաև միջազգայնացման խնդիրներ: Նիստին ներկա է գտնվել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, որը ներկայացրել է ատենախոսությունների պատրաստման և պաշտպանության գործընթացի հետ առնչվող որոշակի հարցեր: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը բուհերին կոչ է արել ակտիվ համագործակցել ԲՈԿ-ի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսումնական գործընթացի և քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման հարցերին:

Կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031