Հունվարի 22-ին մեկնարկում է շախմատի «Gibraltar International Chess Festival» ավանդական փառատոնը, որի «Masters» մրցաշարին մասնակցելու հայտ ներկայացրել է 244 շախմատիստ (120 գրոսմայստեր):
Հայաստանը ներկայացնելու են՝ տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը, ինչպես նաեւ կանանց ազգային հավաքականի առանցքային խաղացող Լիլիթ Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ