Իտալական մամուլը գրում է, թե Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրում է իտալական «Միլանին», որի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն նրան համարում է իր թիմի կիսապաշտպանությունը կարգավորելու լավ տարբերակ:
Հայ ֆուտբոլիստը ներկայումս ապաքինվում է վնասվածքից եւ խաղադաշտ կարող է վերադառնալ միայն հունվարի վերջին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հարցազրույցներից մեկում ասել էր, թե վնասվածքից հետո կվերադառնա ավելի ուժեղացած:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ