Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյանի բարեկամը լինելով՝ Հրայր Թովմասյանը Քոչարյանի հարցով արդար որոշո՞ւմ պիտի կայացնի. Ալումյանի պարզաբանումը

Հունվար 09,2019 15:08

Ինչպես տեղեկացրել ենք, Քոչարյանի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան:

Այսօր էլ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցն է քննարկվում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Լրագրողները Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին ասացին՝ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը բարեկամական հարաբերություններ ունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ եւ շահերի բախում կա՝ Ալումյանն արձագանքեց. «Բարեկամական նկատի ունեք, ի՞նչ»: Երբ լրագրողները մանրամասնեցին, որ քավոր-սանիկական հարաբերություններ են՝ Ալումյանը պատասխանեց. «Ես դա չգիտեի մինչեւ հիմա: Արամ Օրբելյանը չի ներկայացնելու Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի շահերը: Եթե ինչ-որ հարաբերություներ կան, ես չգիտեմ ինչ աստիճանի են այդ հարաբերությունները ու արդյոք կհանգեցնե՞ն նրան, որ Հրայր Թովմասյանն ինքը այդ կազմի մեջ չլինի: Բայց սխալ կլիներ չէ՞ մտածել, որ եթե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է, ապա Արամ Օրբելյանը ՍԴ գրվելիք դիմումների մեջ որեւէ հարցով որեւէ մասնակցություն պիտի չունենա»:

Ըստ Ալումյանի, հաշվի առնելով գործի հնչեղությունը, քիչ հավանական է, որ այդ հարաբերությունները որեւէ դեր խաղան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031