«Մեր իշխանությունները խոստացան, որ սպառողի մոտ սակագինը չի բարձրանա: Երևի դե մեր «Գազպրոմ Արմենիան» կգտնի ուղիներ, որպեսզի չթանկանա: Ինչ-որ խոստումներ եղել են»,- ասում է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
Վերջինիս կարծիքով՝ կարելի է հայթայթել, գտնել նոր ռեսուրսներ և որ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն մատակարարի կողմից:
Բիզնեսի համար գազի թանկացումը չի նշանակում թանկացում շարքային սպառողի համար՝ ըստ Չիլինգարյանի. «Հարևան Վրաստանում բիզնեսի համար ավելի թանկ է գազը վաճառվում, քան թե բնակիչ սպառողի, որովհետև այնտեղ համարվում է, որ բիզնեսմենը շահույթ է հետապնդում: Այնպես որ բիզնեսն էլ պետք է պատրաստ լինի»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։