ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ շարունակվում են ՀՀ մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կրթական, մշակութային, առողջապահական, ճանապարհաշինության, բնակարանաշինության, գյուղտեխնիկայի ձեռքբերման և այլ նպատակներով առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։ Այդ նպատակով 2018թ.-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 3 միլիարդ 975 միլիոն դրամ՝ 216 ծրագրերի իրականացման նպատակով, որի վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ը։
Այսպես, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող շուրջ 192 ծրագրերի իրականացման նպատակով հատկացվել է 3 միլիարդ 657 միլիոն 994․3 հազ դրամ։
Ներկայացնում ենք ծրագրերի մարզային աշխարհագրությունն իրենց ֆինանսական բաղադրիչներով՝
- ՀՀ Արագածոտնի մարզում 25 ծրագրերի իրականացման համար՝ 307 միլիոն 841․ 5 հազ դրամ։
- ՀՀ Արարատի մարզում 23 ծրագրերի իրականացման համար՝ 384 միլիոն 822․8 հազ դրամ։
- ՀՀ Արմավիրի մարզում 21 ծրագրերի իրականացման համար՝ 467 միլիոն 070․0 հազ դրամ։
- ՀՀ Գեղարքունիքի մարզում 16 ծրագրերի իրականացման համար՝ 428 միլիոն 720․0 հազ դրամ։
- ՀՀ Լոռու մարզում 37 ծրագրերի իրականացման համար՝ 419 միլիոն 510․0 հազ դրամ։
- ՀՀ Կոտայքի մարզում 10 ծրագրերի իրականացման համար՝ 253 միլիոն 750․0 հազ դրամ։
- ՀՀ Շիրակի մարզում 16 ծրագրերի իրականացման համար՝ 334 միլիոն 135․0 հազ դրամ։
- ՀՀ Սյունիքի մարզում 13 ծրագրերի իրականացման համար՝ 388 միլիոն 740․0 հազ դրամ։
- ՀՀ Վայոց ձորի մարզում 10 ծրագրերի իրականացման համար՝ 178 միլիոն 000․0 հազ դրամ։
- ՀՀ Տավուշի մարզում 21 ծրագրերի իրականացման համար՝ 495 միլիոն 405․0 հազ դրամ։
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով 24 ծրագրերի իրականացման համար ՀՀ մարզպետարաններին հատկացվել է 317 միլիոն դրամ։
Ծրագրերի բաշխվածությունն ըստ մարզերի ունի հետևյալ տեսքը՝
- ՀՀ Արագածոտնի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 15 միլիոն 143․3 հազ դրամ։
- ՀՀ Արարատի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 29 միլիոն 980․0 հազ դրամ։
- ՀՀ Արմավիրի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 1 միլիոն 120. հազ դրամ։
- ՀՀ Գեղարքունիքի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 39 միլիոն 200.0 հազ դրամ։
- ՀՀ Լոռու մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 11 միլիոն 200.0 հազ դրամ։
- ՀՀ Կոտայքի մարզում 6 ծրագրերի իրականացման համար՝ 100 միլիոն 783.7 հազ դրամ։
- ՀՀ Շիրակի մարզում 2 ծրագրերի իրականացման համար՝ 31 միլիոն 773.0 հազ դրամ։
- ՀՀ Սյունիքի մարզում 1 ծրագրի իրականացման համար՝ 19 միլիոն 950.0 հազ դրամ։
- ՀՀ Տավուշի մարզում 7 ծրագրերի իրականացման համար՝ 68 միլիոն 925.0 հազ դրամ։
Նշենք նաև, որ վերոնշյալ 24 ծրագրերից 23-ն արդեն ավարտվել են։
Ի տարբերություն նախորդ տարիներում իրականացված ծրագրերի՝ 2018 թվականի ծրագրերն իրականացվել են համայնքների կողմից ձեռք բերված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։ Մի շարք համայնքների կողմից ծրագրերի իրականացման համար կատարվել են նաև համապատասխան չափով համաֆինանսավորումներ 5-50%-ի սահմաններում՝ կախված համայնքային բյուջեի հնարավորություններից։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն