«Դատարանները շարունակում են կատարել գործադիր իշխանության պատվերները»,-լրագրողների հետ զրույցում այսօր նման համոզմունք հայտնեց «Սասնա ծռերի» գործով պաշտպան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ որպես իշխանություն, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գործակցել նրա հետ: Իշխանությունն այս մարդկանց ձեռքում է, ուստի այդ իշխանությամբ ազդում են դատարանների վրա՝ թղթապանակների եւ այլ միջոցներով»,-նշեց Զարուհի Փոստանջյանը:
Նրա բնորոշմամբ՝ վարչապետի պաշտոնակատարը մեծ լծակներ ունի դատական իշխանության վրա, ինչի մասին փաստում են վերջին աղմկոտ ձայնագրությունները. «Գործադիր իշխանությունն է որոշում, թե այսինչ մարդուն ինչպես ազատել կալանքից, գրավի ինչ չափ սահմանել: Հեռախոսազրույցների գաղտնալսումներն այդ մասին փաստում են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Շատ լավ: Մասնակցեք ընտրություններին? փորձեք համոզել քաղաքացիներին, եկեք իշխանության ու մեկ ամսվա մեջ բոլոր խնդիրները լուծեք: