Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմենակ Մնջոյանի մահը չի կարող «Դրո»-ի եւ ՀՅԴ-ի կապի մասին խոսակցության վերաբացման հիմք հանդիսանալ. Բագրատ Եսայանի պատասխանը`Սեւակ Արծրունուն

Հունվար 09,2019 13:23

«Նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ, չնայած քաղաքական ամբողջ շահագրգռվածությանը, վարչակազմին ծառայող դատական համակարգը չկարողացավ որեւէ փաստ արձանագրել «Դրո» կառույցի եւ Դաշնակցության կապի վերաբերյալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանն`անդրադառնալով «Դրո»-ի գործով ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու եղբոր` Սեւակ Արծրունու հայտարարությանը:

«Դրո»-ի գործով ցմահ ազատազրկված Արմենակ Մնջոյանի մահվանից հետո, «Ա1+»-ին տված հարցազրույցում Սեւակ Արծրունին, անդրադառնալով «Դրո» գործին, ասում է. «Արմենակ Մնջոյանը կատարել է, ինչը որ իրեն ասել են: Կատարել է իր պարտականությունները այն կուսակցության համար, որն իրենից պահանջել է կատարել»: Սեւակ Արծրունին մեղավորների շարքում առանձնացնում է «Դաշնակցության ղեկավարությանը, որը տակավին այսօր այստեղ է»: Նա վստահեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն երկար տարիներ սխալ են գործել, այսօր էլ դրժումով են գնում:

«Ցավում եմ Արմեն Մնջոյանի համար, որին ես անձամբ եմ ծանոթ եղել»,- ասաց Բագրատ Եսայանն, որն այն ժամանակ համակարգում էր «Դրո»-ի գործով փաստաբանական խմբի աշխատանքները` հավելելով. «Սակայն, այս ցավալի իրողությունը չի կարող հիմք հանդիսանալ խոսակցության կամ թեմայի վերաբացման համար, մանավանդ, Սեւակ Արծրունին չի կարող տեղյակ լինել գործի մանրամասներից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031