Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի անտառահատը գիշերը գործել է հանքափորի պես

Հունվար 09,2019 11:31

Հայտնել ենք 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Դիլիջան» ազգային պարկի տարածքում 15 ծառ հատվելու եւ վնասվելու եւ այդ կապակցությամբ կատարվող քննության մասին:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Սեւակ Բադիրյանի գլխավորությամբ, քննություն կատարելով բացահայտել են այդ ծառերը հատողին: Դիլիջան համայնքի կազմի մեջ մտնող Թեղուտ գյուղի 33-ամյա բնակիչը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ այդ ծառերի հատումները գիշերով միայնակ կատարել է ինքը: Նա հատումները կատարել է լուսավորման սարքը գլխին, ինչպես հանքահորներն են աշխատում հանքում:

Այդ տարածաշրջանի ապօրինի ծառ հատողների մեջ սովորույթ կա թաքուն մեկուսի տեղում հատումներ կատարել, որոշ ժամանակ անց դրանք ազգային պարկի աշխատակիցներին ներկայացնել իբր իրենց կողմից պատահաբար անտառում հայտնաբերված հատված ծառեր:

Ապօրինի ծառահատումների դեպքի վերաբերյալ քննությունը շարունակվում է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Խմբ. ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հունվարի 8-ին ծառահատումներ անելու կասկածանքով բաժին է հրավիրվել Թեղուտի բնակիչ, 1985 թվականին ծնված Գագիկ Ղ.-ն: Նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ 2018թ. նոյեմբերի 29-ին նշված ծառահատումը կատարել է ինքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031