Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ երիտասարդները, որոնք այսօր կանգնեցնում են ավտոբուսը և հարցեր լուծում՝ անկախ, թե ինչ գերատեսչության ու նպատակի է այդ ավտոբուսը պատկանում, նրանք գուցե ապրիլին մասնակցում էին թավշյա պրոցեսին. «Ժամանակ»

Հունվար 09,2019 11:16

Վերջին հաշվով, այստեղ գործ ունենք հանրային մտածողության, վարքի, մշակույթի հետ: Ի վերջո այն, որ դա կարող էր տեղի ունեցած չլինել ՊՆ ավտոբուսի հետ, և կատարված լիներ սովորական ավտոբուսի կամ մեքենայի հետ, ըստ էության չի նվազեցնում խնդրի խորքային արատավորությունը: Հայաստանը պետք է ազատվի այդօրինակ բարքերից, առավել ևս՝ դրանց փողոցային ազատ դրսևորումից: Մի բան, որը Վրաստանում իրականացրեց Միխեիլ Սաակաշվիլին իր ոստիկանական ռեֆորմով:

Եվ այստեղ իհարկե գալիս է երկու հարց՝ հասարակության արժեհամակարգին հեղափոխությանն ավելի դինամիկ ընթացք տալու հարցը, որը թավշյա հեղափոխության քաղաքական արդյունքի խորքային կապիտալիզացիայի առաջնային ճանապարհներից մեկն է, և այդ համատեքստում իրավապահ համակարգի ռեֆորմացիայի խնդիրը, որը արժեհամակարգային հեղափոխության կարևոր գործիքներից մեկն է՝ ոչ միակ, բայց հույժ կարևոր:

Այդ երիտասարդները, որոնք այսօր կանգնեցնում են ավտոբուսը և հարցեր լուծում՝ անկախ, թե ինչ գերատեսչության ու նպատակի է այդ ավտոբուսը պատկանում, նրանք գուցե ապրիլին մասնակցում էին թավշյա պրոցեսին և փողոցներ փակում՝ կարծելով, թե իրենք չեն երկրի խնդիրը, իրենց մտածողությունը չէ պետության խնդիրը, այլ Սերժ Սարգսյանը: Չկասկածելով, որ սերժսարգսյանական համակարգն է այդ մտածողության ծնունդ, ոչ թե մտածողությունն էր այդ համակարգի ծնունդը: Հայաստանում արցախյան շարժումը այդ իմաստով մնաց կիսատ, իսկ պատերազմից հետո դրանով գործնականում չզբաղվեց ոչ ոք, և մտածողությանը, արժեհամակարգային փոփոխությանը հերթ չհասավ՝ սկսեցին բաժանել պատերազմի ավարը, բառի բուն և իշխանության իմաստով:

Նույնը կլինի այս դեպքում, հեղափոխությունն էլ կամաց-կամաց կարող են վերածել ավարի, եթե արագ-արագ քայլեր չարվեն արժեհամակարգային իմաստավորման ուղղությամբ: Իսկ դրանց ուղղված համալիր, խորքային քայլերը պահանջում են ոստիկանական գործիքի ուղեկցում, իսկ դա անել այդ համակարգի ներկայիս վիճակով, ուղղակի անհնար է՝ հաշվի առնելով նախկին տարիներում արմատավորված մի շարք գործոններ, որոնք ուղղակիորեն անհնար է լինելու հաղթահարել որևէ ոստիկանապետի կամ ղեկավար կազմի փոփոխությամբ, եթե դրան չի հաջորդելու կառույցի խորքային ռեֆորմացիան:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031