Լրահոս
Օրվա լրահոսը

Ապարանում փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները և Արագածի տարածաշրջաններում ձնաբուք է

Հունվար 09,2019 10:45

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար (մյուսների համար՝ դժվարանցանելի):

Դժվարանցանելի է Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը:

Արագածոտնի մարզի Ապարանի (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) և Արագածի տարածաշրջաններում ձնաբուք է:

Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի (դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 129 բեռնատար և 24 մարդատար ավտոմեքենա:

***

Օգոստոսի 7-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելի շինարարական աշխատանքները շարունակվում են:

Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը իրականացնել՝

1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):

Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝

1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

***

Հունիսի 30-ին, ժամը 08:30-ից Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին՝ մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է. կատարվում են շինարարական աշխատանքներ:

ՀՀ  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ  ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031